Հոդված 17
Հոդված 17
ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ
1. 18-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների պահպանմամբ՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտին նախկին վարձու աշխատանքի համար վճարված կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ պետությունում:
2. Անկախ 1-ին կետի դրույթներից՝ Պայմանավորվող պետության սոցիալական ապահովության օրենսդրության համաձայն վճարվող կենսաթոշակները և այլ վճարները ենթակա են հարկման միայն այդ պետությունում:
3. Անկախ 1-ին կետի դրույթներից՝ Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված կենսաթոշակներն ու համանման այլ վարձատրությունը (ներառյալ միանվագ վճարները) ենթակա են հարկման միայն առաջինը նշված պետությունում, եթե նման վճարները ստացվել են ստացողի կողմից կամ նրա անունից կենսաթոշակային ծրագրի շրջանակներում կատարված կամ կատարվելիք հատկացումներից, և այդ վճարումները, հատկացումները կամ կենսաթոշակները կամ համանման այլ վարձատրությունը ենթակա են հարկման առաջինը նշված պետությունում` իր հարկային օրենքների դրույթներին համապատասխան: