Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

1. ա) Պայմանավորվող պետության կամ նրա իշխանության տեղական մարմնի կողմից այդ պետությանը կամ իշխանության մարմնին մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված աշխատավարձերը, ռոճիկները և համանման այլ վարձատրությունը ենթակա են հարկման միայն այդ պետությունում:

բ) Սակայն, այդպիսի աշխատավարձերը, ռոճիկները և համանման այլ վարձատրությունը ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ պետությունում, և ֆիզիկական անձն այդ պետության ռեզիդենտ է, որը

i) այդ պետության քաղաքացի է, կամ

ii) չի դարձել այդ պետության ռեզիդենտ բացառապես ծառայություններ մատուցելու նպատակով:

2. ա) Անկախ 1-ին կետի դրույթներից՝ Պայմանավորվող պետության կամ նրա իշխանության տեղական մարմնի կամ նրանց կողմից ստեղծված հիմնադրամներից ֆիզիկական անձին՝ այդ պետությանը կամ իշխանության մարմնին մատուցած ծառայությունների դիմաց վճարված կենսաթոշակները կամ համանման այլ վարձատրությունը ենթակա են հարկման միայն այդ պետությունում:

բ) Սակայն այդպիսի կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունը ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ֆիզիկական անձն այդ պետության ռեզիդենտ է և քաղաքացի:

3. 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ հոդվածների դրույթները կիրառվում են այն ծառայությունների մատուցման դիմաց ստացված աշխատավարձերի, ռոճիկների, կենսաթոշակների և համանման այլ վարձատրության նկատմամբ, որոնք կապված են Պայմանավորվող պետության կամ նրա իշխանության տեղական մարմնի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։