Հոդված 2
Հոդված 2
ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՐԿԵՐԸ
1. Սույն Կոնվենցիան կիրառվում է Պայմանավորվող պետության կամ նրա իշխանության տեղական մարմինների կողմից եկամտի և գույքի նկատմամբ սահմանվող հարկերի նկատմամբ՝ անկախ դրանց գանձման եղանակից:
2. Եկամտահարկ և գույքահարկ են համարվում եկամտի ընդհանուր գումարից, գույքի ընդհանուր արժեքից կամ եկամտից կամ գույքի առանձին տարրերից, այդ թվում շարժական կամ անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտներից, ձեռնարկությունների կողմից վճարվող աշխատավարձի կամ ռոճիկի ընդհանուր գումարից, ինչպես նաև գույքի հավելաճից գանձվող հարկերը:
3. Սույն Կոնվենցիան կիրառվում է գոյություն ունեցող հետևյալ հարկերի նկատմամբ, մասնավորապես.
ա) Հայաստանում.
i) շահութահարկ.
ii) եկամտահարկ.
iii) գույքահարկ.
(այսուհետ` հայկական հարկ),
բ) Լյուքսեմբուրգում.
i) ֆիզիկական անձանցից եկամտահարկ.
ii) կորպորատիվ հարկ.
iii) գույքահարկ.
iv) համընդհանուր առևտրի հարկ.
(այսուհետ` լյուքսեմբուրգյան հարկ):
4. Սույն Կոնվենցիան կիրառվում է նաև ցանկացած նույնատիպ կամ էապես համանման հարկերի նկատմամբ, որոնք սահմանվում են սույն Կոնվենցիան ստորագրելուց հետո՝ ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները ծանուցում են միմյանց իրենց հարկային օրենքներում կատարված ցանկացած էական փոփոխության մասին: