Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐԸ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԸ

1. Ֆիզիկական անձը, ով Պայմանավորվող պետություն է ժամանել համալսարանում, քոլեջում, դպրոցում կամ այդ պետությունում արտոնագրված այլ կրթական հաստատությունում դասավանդելու կամ հետազոտություն կատարելու նպատակով և ով հանդիսանում կամ, անմիջապես մինչև ժամանելը, հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, այդպիսի դասավանդման կամ հետազոտության համար ստացած վարձատրության մասով առաջինը նշված պետությունում կազատվի հարկումից` այդ նպատակի համար նրա առաջին ժամանման օրվանից երկու տարին չգերազանցող ժամանակահատվածում, եթե այդպիսի վճարումները առաջանում են այդ պետությունից դուրս գտնվող աղբյուրներից:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն կիրառվում հետազոտությունից ստացվող վարձատրության նկատմամբ, եթե այսպիսի հետազոտությունը կատարվում է ոչ հասարակական, այլ հիմնականում որոշակի անձի կամ անձանց մասնավոր շահերի համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։