Անցնել բովանդակությանը

Հոդված 29

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմնա մինչև Պայմանավորվող պետության կողմից դադարեցվելը: Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը դիվանագիտական ուղիներով կարող է դադարեցնել Կոնվենցիայի գործողությունը՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարի հետո ցանկացած օրացուցային տարվա ավարտից առնվազն վեց ամիս առաջ գրավոր ծանուցելով դադարեցման մասին:

2. Կոնվենցիան դադարում է գործել.

ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ ծանուցումը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո ստացված եկամուտների նկատմամբ.

բ) գույքի և եկամտի այլ հարկերի առնչությամբ՝ ծանուցումը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո սկսվող ցանկացած ֆինանսական տարվա համար վճարման ենթակա հարկերի նկատմամբ:

Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Լյուքսեմբուրգ քաղաքում, 2009թ. հունիսի 23-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ֆրանսերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին Կոնվենցիան ստորագրելիս ներքոստորագրյալները համաձայնություն են ձեռք բերել հետևյալ դրույթների շուրջ, որոնք կազմում են սույն Կոնվենցիայի անբաժանելի մասը։

I. 3-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետի, 4-րդ հոդվածի 3-րդ կետի, 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 13-րդ հոդվածի 3-րդ կետի, 14-րդ հոդվածի 3-րդ կետի և 22-րդ հոդվածի 3-րդ կետի առնչությամբ

Ֆիզիկական անձից բացի այլ անձի փաստացի կառավարման վայրը նշանակում է՝ այն վայրը, որտեղ տեղի է ունենում այդպիսի անձի կառավարմանն ուղղված գործունեությունը, գործերի վարումը և տոկոսների կառավարումը։ Որոշելու համար, թե որտեղ է գտնվում այդ վայրը, անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ չափորոշիչները.

այն վայրը, որտեղ տեղի են ունենում բաժնետերերի ընդհանուր ժողովները.

այն վայրը, որտեղ հանդիպում է տնօրենների խորհուրդը.

այն վայրը, որը այդպիսի անձի ամենօրյա ղեկավարման կենտրոնն է. պետք է հաշվի առնել այնպիսի հարցեր, ինչպիսիք են տնօրինության, առևտրային վարչության, գլխավոր հաշվապահության, ինչպես նաև արխիվների գտնվելու վայրերը։

Տարաձայնություն առաջանալու դեպքում գերակայում է վերջինը նշված չափորոշիչը։

Հասկանալի է, որ այն փաստը, որ ֆիզիկական անձից բացի այլ անձի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ֆիզիկական անձից բացի այլ անձի կողմից, որը Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, չի դիտարկում առաջինը նշված անձին այդ մյուս պետության քաղաքացի։

II. 5-րդ հոդվածի 4-րդ կետի առնչությամբ

4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի նպատակներով՝ հասկանալի է, որ «առաքում» տերմինը չի ներառում ձեռնարկատիրական գործունեության իրականացման վայրում ապրանքների և արտադրանքի վաճառքը։

Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ՝ ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Արձանագրությունը:

Կատարված է Լյուքսեմբուրգ քաղաքում, 2009թ. հունիսի 23-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ֆրանսերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2010 թ. ապրիլի 9-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։