Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

1. Սույն Կոնվենցիայի նպատակներով, եթե ենթատեքստն այլ բան չի պահանջում.

ա) «Պայմանավորվող պետություն» և «մյուս Պայմանավորվող պետություն» տերմինները, ենթատեքստից կախված, նշանակում են Հայաստան կամ Լյուքսեմբուրգ.

բ) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն, իսկ երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է տարածքը, ներառյալ ցամաքը, ջրերը, ընդերքը և օդային տարածքը, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը ներպետական օրենսդրության և միջազգային իրավունքի համաձայն իրականացնում է իր ինքնիշխան իրավունքները և իրավազորությունը.

գ) «Լյուքսեմբուրգ» տերմինը նշանակում է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, իսկ երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության տարածքը.

դ) «անձ» տերմինը ներառում է ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ միավորում.

ե) «ընկերություն» տերմինը նշանակում է ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ միավոր, որը հարկման նպատակներով դիտարկվում է որպես իրավաբանական անձ.

զ) «ձեռնարկություն» տերմինը կիրառվում է ցանկացած ձեռնարկատիրական գործունեության իրականացման նկատմամբ.

է) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են համապատասխանաբար Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն.

ը) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է այն ձեռնարկության կողմից շահագործվող ցանկացած փոխադրում նավով, օդանավով կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցով, որի փաստացի կառավարման վայրը Պայմանավորվող պետությունում է, բացառությամբ, երբ նավը, օդանավը կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցը շահագործվում է բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող վայրերի միջև.

թ) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է.

i) Հայաստանում՝ ֆինանսների նախարարը և պետական եկամուտների կոմիտեի նախագահը կամ նրանց կողմից լիազորված ներկայացուցիչները.

ii) Լյուքսեմբուրգում՝ ֆինանսների նախարարը կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչը.

ժ) «քաղաքացի» տերմինը նշանակում է.

i) Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ.

ii) Պայմանավորվող պետության գործող օրենքների հիման վրա` իր կարգավիճակը՝ որպես այդպիսին, ստացած ցանկացած իրավաբանական անձ, գործընկերություն կամ ասոցիացիա.

ժա) «ձեռնարկատիրական գործունեություն» տերմինը ներառում է մասնագիտական ծառայությունների և անկախ բնույթի այլ գործունեության իրականացում:

2. Պայմանավորվող պետության կողմից սույն Կոնվենցիան ցանկացած պահի կիրառելիս նրանում չսահմանված ցանկացած տերմին, եթե ենթատեքստն այլ բան չի պահանջում, ունի այն նշանակությունը, որն այն ունի այդ պահին այդ պետության իրավունքով այն հարկերի նկատմամբ, որոնց վրա տարածվում է Կոնվենցիան, ընդ որում` այդ պետությունում գործող հարկային օրենքներով սահմանված յուրաքանչյուր նշանակություն գերակայում է այդ պետության այլ օրենքներով այդ տերմինին տրվող նշանակության նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։