Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԱՀՈՒՅԹԸ

1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ պետությունում, եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրի միջոցով: Եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է վերը նշված ձևով, ապա այդ ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է այդ տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրին:

2. 3-րդ կետի դրույթների պահպանմամբ՝ եթե Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրի միջոցով, ապա Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրում այդ տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրին է վերագրվում այն շահույթը, որը նա կարող էր ստանալ, եթե լիներ նույնպիսի կամ համանման պայմաններում, նույնպիսի կամ համանման գործունեություն իրականացնող միանգամայն ինքնուրույն և առանձին ձեռնարկություն և գործեր լիովին անկախ այն ձեռնարկությունից, որի տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրն է հանդիսանում:

3. Տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրի շահույթը որոշելիս թույլատրվում է նվազեցնել տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրի գործունեության նպատակներով կատարված ծախսերը, այդ թվում կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը, անկախ այն հանգամանքից` կատարված են դրանք այն պետությունում, որտեղ գտնվում է այդ տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրը, թե այլուր:

Սակայն, ոչ մի այդպիսի նվազեցում չպետք է թույլատրվի այն գումարների նկատմամբ, եթե այդպիսիք առկա են, վճարված (այլ կերպ քան փաստացի կատարված ծախսերի փոխհատուցում) տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրի կողմից ձեռնարկությանը, արտոնագրերից կամ այլ իրավունքներից օգտվելու համար ռոյալթիների, հոնորարների կամ նման վճարումների տեսքով, կամ մատուցած ծառայությունների կամ ղեկավարման համար միջնորդավճարի միջոցով, կամ (բացառությամբ բանկերի) տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրին տրամադրած փոխառության համար տոկոսների միջոցով:

Նմանապես, ոչ մի գումար չի համարվի ընդունված տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրի շահույթները սահմանելիս պահանջված գումարների նկատմամբ (այլ կերպ քան փաստացի կատարված ծախսերի փոխհատուցում) տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրի կողմից ձեռնարկությանը, արտոնագրերից կամ այլ իրավունքներից օգտվելու համար ռոյալթիների, հոնորարների կամ նման վճարումների միջոցով, կամ մատուցած ծառայությունների կամ ղեկավարման համար միջնորդավճարի միջոցով, կամ (բացառությամբ բանկերի) տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրին տրամադրած փոխառության համար տոկոսների տեսքով:

4. Եթե Պայմանավորվող պետությունում ընդունված է տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրին վերագրվող շահույթը որոշել ձեռնարկության տարբեր ենթամասերի միջև ձեռնարկության ընդհանուր շահույթի համամասնական բաշխման հիման վրա, ապա 2-րդ կետում ոչինչ չի արգելում այդ Պայմանավորվող պետությանը որոշել հարկման ենթակա շահույթը բաշխման այդպիսի ընդունված եղանակով. այնուամենայնիվ, բաշխման ընդունված եղանակը պետք է լինի այնպիսին, որ արդյունքը համապատասխանի սույն հոդվածի սկզբունքներին:

5. Տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրի կողմից ձեռնարկության համար բացառապես ապրանքների կամ արտադրանքի գնումը հիմք չի հանդիսանում այդ տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրին որևէ շահույթ վերագրելու համար:

6. Նախորդ կետերի նպատակներով՝ տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրին վերագրվող շահույթը որոշվում է տարեցտարի նույն եղանակով, քանի դեռ չկա այն փոխելու հիմնավոր և բավարար պատճառ:

7. Այն դեպքում, երբ շահույթը ներառում է եկամտի այնպիսի տարրեր, որոնք առանձին քննարկված են սույն Կոնվենցիայի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդում այդ հոդվածների դրույթների վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։