Հոդված 8
Հոդված 8
ԾՈՎԱՅԻՆ, ՆԵՐՔԻՆ ՋՐԱՅԻՆ, ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ
1. Միջազգային փոխադրումներում նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցների շահագործումից ստացված շահույթը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է ձեռնարկության փաստացի կառավարման վայրը:
2. Ներքին ջրային փոխադրումներում ներառված նավակների շահագործումից ստացված շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է ձեռնարկության փաստացի կառավարման վայրը:
3. 1-ին կետի դրույթները կիրառվում են նաև միավորումում, համատեղ ձեռնարկությունում կամ գործող միջազգային գործակալությունում մասնակցությունից ստացած շահույթի նկատմամբ: