Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Հարցաքննությունը հեռախոսային կոնֆերանսի միջոցով

1. Եթե անձը գտնվում է Կողմերից մեկի տարածքում և պետք է որպես վկա կամ փորձագետ հարցաքննվի մյուս Կողմի դատական մարմինների կողմից, ապա վերջինս իր ազգային օրենքով նախատեսված լինելու դեպքում կարող է խնդրել նախորդ Կողմի օգնությունը՝ հնարավորություն ընձեռել հարցաքննությունն անցկացնել հեռախոսային կոնֆերանսի միջոցով, ինչպես սահմանված է 2-6-րդ կետերում։

2. Հարցաքննությունը կարող է կատարվել հեռախոսային կոնֆերանսի միջոցով միայն այն դեպքում, եթե վկան կամ փորձագետը համաձայն են, որ հարցաքննությունն անցկացվի նշված եղանակով։

3. Հայցվող Կողմը պետք է համաձայնի հեռախոսային կոնֆերանսի միջոցով հարցաքննությանը, եթե դա չի հակասում իր օրենքի հիմնարար սկզբունքներին։

4. Հեռախոսային կոնֆերանսի միջոցով հարցաքննության համար հարցումը Կոնվենցիայի 14-րդ հոդվածում նախատեսված տեղեկատվության հետ միասին պետք է պարունակի դատական մարմնի և հարցաքննությունն անցկացնող անձանց անունները և նշում այն մասին, որ վկան կամ փորձագետը ցանկանում են մասնակցել հեռախոսային կոնֆերանսի միջոցով հարցաքննությանը։

5. Հարցաքննությանն առնչվող գործնական պայմանավորվածությունները պետք է համաձայնեցվեն շահագրգիռ Կողմերի միջև։ Նման պայմանավորվածությունները համաձայնեցնելիս հայցվող Կողմը պետք է ստանձնի հետևյալ պարտականությունները.

ա) հարցաքննության անցկացման ժամանակի և վայրի մասին վկային կամ փորձագետին ծանուցել.

բ) վկայի կամ փորձագետի ինքնության հաստատման ապահովում.

գ) հեռախոսային կոնֆերանսի միջոցով հարցաքննությանը վկայի կամ փորձագետի համաձայնության հաստատում։

6. Հայցվող Կողմը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն իր համաձայնությունը պայմանավորել 9-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ կետերի դրույթներով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։