Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Նախկին իրավական վիճակի վերականգնում

(ռեստիտուցիա)

1. Հայցող Կողմի հարցման հիման վրա և առանց վնաս հասցնելու բարեխիղճ երրորդ կողմերի իրավունքներին` հայցվող Կողմը կարող է հանցագործ ճանապարհով ձեռք բերված առարկաները տրամադրել հայցող Կողմին՝ դրանք օրինական սեփականատերերին վերադարձնելու նպատակով։

2. Կոնվենցիայի 3-րդ և 6-րդ հոդվածները կիրառելիս հայցվող Կողմը կարող է հրաժարվել առարկաները վերադարձնելուց կա՛մ դրանք հայցող Կողմին հանձնելուց առաջ, կա՛մ դրանից հետո, եթե այդ ձևով կարող է աջակցել այդպիսի առարկաները օրինական սեփականատիրոջը վերադարձնելուն։ Բարեխիղճ երրորդ կողմերի իրավունքներին չպետք է վնաս հասցվի։

3. Առարկաները հայցող Կողմին հանձնելուց առաջ հրաժարվելու դեպքում հայցվող Կողմը այդ առարկաների նկատմամբ չպետք է իրականացնի իր հարկային կամ մաքսային օրենսդրությամբ նախատեսված` երաշխիքային կամ հետպահանջի որևէ այլ իրավունք։

4. 2-րդ կետում նշված հրաժարումը չպետք է վնաս հասցնի օրինական սեփականատիրոջից հարկեր կամ տուրքեր գանձելու հայցվող Կողմի իրավունքին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։