Հոդված 35
Հոդված 35
Ծանուցումներ
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը պետք է ծանուցի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և սույն Արձանագրությանը միացած ցանկացած պետության.
ա) յուրաքանչյուր ստորագրման.
բ) վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթղթի յուրաքանչյուր ի պահ հանձնման.
գ) 30-րդ և 31-րդ հոդվածներին համապատասխան` սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու ցանկացած ամսաթվի.
դ) սույն Արձանագրությանը վերաբերող յուրաքանչյուր ակտի, հայտարարության, ծանուցման կամ հաղորդակցության մասին։
Ի հավաստումն վերոնշյալի` ներքոստորագրյալները, դրա համար պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Արձանագրությունը։
Կատարված է Ստրասբուրգում 2001 թ. նոյեմբերի 8-ին, անգլերեն և ֆրանսերեն. երկու տեքստերն էլ հավասարազոր են, մեկ բնօրինակով, որն ի պահ կտրվի Եվրոպայի խորհրդի արխիվներին։ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը պետք է վավերացված պատճենները փոխանցի Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետություններին և Կոնվենցիային միացած` անդամ չհանդիսացող պետություններին։
Հայաստանի Հանրապետության համար Արձանագրությունը ուժի մեջ է մտել 2011թ. ապրիլի 1-ին