Հոդված 15
Հոդված 15
Հանձնման ենթակա դատավարական փաստաթղթերի և դատական որոշումների լեզուն
1. Սույն հոդվածի դրույթները պետք է կիրառվեն Կոնվենցիայի 7-րդ հոդվածով կամ դրա լրացուցիչ Արձանագրության 3-րդ հոդվածով նախատեսված` հանձնման ենթակա հարցումների նկատմամբ։
2. Դատավարական փաստաթղթերը և դատական որոշումները ամեն դեպքում պետք է փոխանցվեն այն լեզվով կամ լեզուներով, որոնցով տրամադրվել են։
3. Չնայած Կոնվենցիայի 16-րդ հոդվածի դրույթներին՝ եթե փաստաթղթերը տրամադրած մարմինը գիտի կամ հիմքեր ունի հավատալու, որ հասցեատերը հասկանում է միայն մեկ ուրիշ լեզու, ապա փաստաթղթերը կամ թեկուզ դրանց ամենակարևոր մասերը պետք է զուգակցվեն տվյալ լեզվով թարգմանությամբ։
4. Չնայած Կոնվենցիայի 16-րդ հոդվածի դրույթներին` հայցվող Կողմի իրավասու մարմինների համար դատավարական փաստաթղթերը և դատական որոշումները պետք է զուգակցվեն դրանց բովանդակության հակիրճ նկարագրությամբ՝ տվյալ Կողմի լեզվով կամ լեզուներով թարգմանությամբ։