Հոդված 13
Հոդված 13
Կալանքի տակ գտնվող անձանց հայցվող Կողմին ժամանակավոր փոխանցելը
1. Շահագրգիռ Կողմերի իրավասու մարմինների միջև համաձայնության առկայության դեպքում այն Կողմը, որը հարցում է կատարել հետաքննության համար, որով պահանջվում է իր տարածքում կալանքի տակ գտնվող անձի ներկայությունը, կարող է այդ անձին ժամանակավոր փոխանցել այն Կողմի տարածք, որտեղ պետք է անցկացվի հետաքննությունը։
2. Համաձայնությունը պետք է տարածվի այդ անձի ժամանակավոր փոխանցման պայմանների և այն ժամկետի վրա, որի ընթացքում անձը պետք է վերադարձվի հայցող Կողմի տարածք։
3. Եթե պահանջվում է փոխանցվող անձի համաձայնությունը, ապա համաձայնության վերաբերյալ հայտարարությունը կամ դրա պատճենը պետք է անհապաղ տրամադրվի հայցվող Կողմին։
4. Փոխանցվող անձը պետք է կալանքի տակ մնա հայցվող Կողմի տարածքում և, եթե կիրառելի է, այն Կողմի տարածքում, որի տարածքով տարանցման վերաբերյալ հարցում է ներկայացվել, քանի դեռ այն Կողմը, որի տարածքից փոխանցվել է անձը, չի դիմել նրան ազատ արձակելու համար։
5. Հայցվող Կողմի տարածքում կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը պետք է հանվի կալանավորման այն ժամկետից, որը փոխանցված անձը կրում է կամ պարտավորված կլինի կրել հայցող Կողմի տարածքում։
6. Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ կետի և 12-րդ հոդվածի դրույթները պետք է կիրառվեն mսtatis mսtandis (անհարժեշտ փոփոխություններով)։
7. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ հայտարարել, որ մինչև սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված համաձայնությունը ձեռք բերելը կպահանջվի սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված համաձայնությունը, կամ այն կպահանջվի որոշակի պայմաններով, որոնք նշված են հայտարարության մեջ։