Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22

Պաշտոնյաների քաղաքացիական պատասխանատվությունը

1. Եթե, 17-րդ, 18-րդ, 19-րդ կամ 20-րդ հոդվածներին համապատասխան, մի Կողմի պաշտոնյաները գործողություններ են իրականացնում մյուս Կողմում, առաջին Կողմը պետք է պատասխանատու լինի նրանց գործողությունների ժամանակ իրենց կողմից պատճառված ցանկացած վնասի համար` այն Կողմի օրենքին համապատասխան, որի տարածքում նրանք գործողություն են իրականացնում։

2. Այն Կողմը, որի տարածքում պատճառվել է 1-ին կետում նշված վնասը, այդ վնասը պետք է փոխհատուցի այնպիսի պայմաններով, որոնք կիրառելի են իր պաշտոնյաների կողմից հասցված վնասի նկատմամբ։

3. Այն Կողմը, որի պաշտոնյաները վնաս են պատճառել մյուս Կողմի տարածքում, ամբողջությամբ վերջինիս պետք է փոխհատուցի այն գումարը, որը նա վճարել է տուժածներին կամ նրանց անունից հանդես եկող անձանց։

4. Առանց վնաս հասցնելու երրորդ կողմերի նկատմամբ իր իրավունքների իրականացմանը և բացառությամբ 3-րդ կետի` յուրաքանչյուր Կողմ պետք է 1-ին կետով սահմանված դեպքում խուսափի վնասների փոխհատուցում պահանջելուց, որոնք նրանցից որևէ մեկը կրել է մյուս Կողմի գործողություններից։

5. Սույն հոդվածի դրույթները պետք է կիրառվեն այն պայմանով, որ Կողմերն այլ համաձայնություն ձեռք չեն բերել։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։