Հոդված 11
Հոդված 11
Առանց հարցման տրամադրվող տեղեկատվություն
1. Առանց վնաս հասցնելու իրենց հետաքննություններին կամ դատավարություններին` մի Կողմի իրավասու մարմինները կարող են, առանց նախնական հարցման, մյուս Կողմի իրավասու մարմիններին փոխանցել իրենց հետաքննությունների շրջանակներում ձեռք բերված տեղեկատվությունը, եթե գտնում են, որ այդպիսի տեղեկատվության հայտնումը ստացող Կողմին կարող է օգնել հետաքննություն կամ դատավարություն սկսելու կամ իրականացնելու համար կամ կարող է հիմք հանդիսանալ այդ Կողմի կողմից հարցում անելու համար՝ սույն Կոնվենցիայի կամ դրա Արձանագրությունների համաձայն։
2. Տրամադրող Կողմը, իր ազգային օրենքին համապատասխան, կարող է պայմաններ սահմանել նման տեղեկատվությունը ստացող Կողմի կողմից օգտագործվելու համար։
3. Ստացող Կողմը պարտավորվում է հետևել այդ պայմաններին։
4. Այնուամենայնիվ, յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում պարտավորված չլինել տրամադրող Կողմի կողմից նախատեսված` վերոնշյալ 2-րդ կետով սահմանված պայմաններով, եթե նախապես ծանուցում չի ստացել տրամադրվող տեղեկատվության բնույթի մասին և չի համաձայնել դրա փոխանցմանը։