Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

Հանձնումը փոստի միջոցով

1. Յուրաքանչյուր Կողմի դատական իրավասու մարմինները դատավարական փաստաթղթերը և դատական որոշումները կարող են փոստով անմիջականորեն հասցեագրել այն անձանց, որոնք ցանկացած մյուս Կողմի տարածքում են։

2. Դատավարական փաստաթղթերը և դատական որոշումները պետք է զուգակցվեն զեկույցով, որտեղ պետք է նշվի, որ ստացողը կարող է զեկույցում նշված իրավասու մարմնից տեղեկատվություն ստանալ փաստաթղթերի հանձնման առնչությամբ իր իրավունքների և պարտականությունների մասին։ Տվյալ զեկույցի նկատմամբ պետք է կիրառվեն 15-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները։

3. Կոնվենցիայի 8-րդ, 9-րդ և 12-րդ հոդվածների դրույթները պետք է mսtatis mսtandis (անհրաժեշտ փոփոխություններով) կիրառվեն փոստով փաստաթղթերի հանձնման նկատմամբ։

4. 15-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթները պետք է կիրառվեն նաև փոստով փաստաթղթերի հանձնման նկատմամբ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։