Անցնել բովանդակությանը

Հոդված 30

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30

Ստորագրումը և ուժի մեջ մտնելը

1. Սույն Արձանագրությունը պետք է բաց լինի Եվրոպայի խորհրդի այն անդամ պետությունների ստորագրման համար, որոնք ստորագրել են Կոնվենցիան։ Այն պետք է ենթակա լինի վավերացման, ընդունման կամ հաստատման։ Ստորագրող Կողմը կարող է չվավերացնել, չընդունել կամ չհաստատել սույն Արձանագրությունը, եթե նախկինում կամ միաժամանակ չի վավերացրել, չի ընդունել կամ չի հաստատել Կոնվենցիան։ Վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը պետք է ի պահ հանձնվեն Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին։

2. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ հաստատման երրորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո` եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը։

3. Այն ստորագրող պետության համար, որը վավերացման, ընդունման կամ հաստատման իր փաստաթուղթը հետագայում է ի պահ հանձնում, Արձանագրությունը պետք է ուժի մեջ մտնի ի պահ հանձնելուց հետո` եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։