Հոդված 32
Հոդված 32
Տարածքային կիրառություն
1. Յուրաքանչյուր պետություն կարող է ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվելու է սույն Արձանագրությունը։
2. Յուրաքանչյուր պետություն կարող է ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ տարածել սույն Արձանագրության կիրառումը հայտարարության մեջ նշված այլ տարածքի նկատմամբ։ Այդ տարածքի նկատմամբ Արձանագրությունն ուժի մեջ կմտնի նման հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալուց հետո` եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը։
3. Նախորդ երկու կետերով նախատեսված յուրաքանչյուր հայտարարություն, որը վերաբերում է դրանում նշված յուրաքանչյուր տարածքի, կարող է հետ վերցվել Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցմամբ։ Հետ վերցնելն ուժի մեջ կմտնի նման հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալուց հետո` եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը։