Հոդված 5
Հոդված 5
Ծախսեր
Կոնվենցիայի 20-րդ հոդվածը պետք է փոխարինվի հետևյալ դրույթներով.
«1. Կողմերը միմյանց չպետք է սույն Կոնվենցիայի կամ դրա Արձանագրությունների կիրառումից բխող ծախսերի հատուցման պահանջ ներկայացնեն` բացառությամբ.
ա) հայցվող Կողմի տարածքում փորձագետների ներկա գտնվելու համար կրած ծախսերի.
բ) սույն Կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ Արձանագրության 13-րդ կամ 14-րդ հոդվածների կամ սույն Կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն կալանքի տակ գտնվող անձանց փոխանցումն իրականացնելու համար կրած ծախսերի.
գ) փաստացի կամ չնախատեսված ծախսերի։
2. Այնուամենայնիվ, տեսա- կամ հեռախոսային կապի հաստատման ծախսերը, հայցվող Կողմում տեսա- կամ հեռախոսային կապի ծառայության ծախսերը, հայցվող Կողմում վերջինիս տրամադրած թարգմանիչների վարձատրության և կեցության հետ կապված ծախսերն ու ճանապարհածախսը պետք է հայցող Կողմի կողմից փոխհատուցվեն հայցվող Կողմին, եթե Կողմերն այլ համաձայնություն ձեռք չեն բերում։
3. Կողմերը պետք է միմյանց հետ խորհրդակցեն վերը նշված 1-ին կետի «գ» ենթակետով վիճահարույց ծախսերի վճարման համար համաձայնություն ձեռք բերելու շուրջ։
4. Սույն հոդվածի դրույթները պետք է կիրառվեն` առանց խախտելու սույն Կոնվենցիայի 10-րդ հոդված 3-րդ կետը։»: