Հոդված 2
Հոդված 2
Հայցող Կողմի պաշտոնատար անձանց ներկայությունը
1. Կոնվենցիայի 4-րդ հոդվածը պետք է լրացվի հետևյալ տեքստով (Կոնվենցիայի սկզբնական 4-րդ հոդվածը դառնում է 1-ին կետ, իսկ ներքոնշյալ դրույթները՝ 2-րդ կետ).
«2. Այդպիսի պաշտոնատար կամ շահագրգիռ անձանց ներկա գտնվելու վերաբերյալ հարցումները չպետք է մերժվեն, երբ օգնության մասին հարցման կատարման ապահովման դեպքում հնարավոր է, որ այդ մասնակցությունն առավելապես համապատասխանի հայցող Կողմի պահանջներին, և այդ առումով հնարավոր է խուսափել օգնության մասին լրացուցիչ հարցումների անհրաժեշտությունից։»։