Հոդված 18
Հոդված 18
Վերահսկվող փոխանցում
1. Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է երաշխավորել, որ, մյուս Կողմի հարցմամբ, վերահսկվող փոխանցումը թույլատրվի իր տարածքում հանձնման ենթակա հանցագործությունների քրեական հետաքննության շրջանակներում։
2. Վերահսկվող փոխանցում իրականացնելու մասին որոշումը պետք է կայացվի յուրաքանչյուր գործով, հայցվող Կողմի իրավասու մարմինների կողմից` հաշվի առնելով տվյալ Կողմի ազգային օրենքը։
3. Վերահսկվող փոխանցումները պետք է իրականացվեն հայցվող Կողմի ընթացակարգերին համապատասխան։ Գործողությունները կատարելու, ղեկավարելու և վերահսկելու իրավասությունը պետք է դրվի տվյալ Կողմի իրավասու մարմինների վրա։
4. Կողմերը պետք է ստորագրման պահին կամ վավերացման, ընդունելու, հաստատելու կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելիս Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ նշեն այն իրավասու մարմինները, որոնք իրավասու են սույն հոդվածի նպատակներով։ Հետագայում նրանք կարող են ցանկացած ժամանակ և նույն եղանակով փոխել իրենց հայտարարության պայմանները։