Հոդված 19
Հոդված 19
Գաղտնի հետաքննություն
1. Հայցող և հայցվող Կողմերը կարող են համաձայնել օգնել մեկը մյուսին գաղտնի կամ կեղծ անվամբ գործող պաշտոնյաների կողմից հանցագործության քրեական հետաքննությունն իրականացնելիս (գաղտնի քննություն)։
2. Յուրաքանչյուր առանձին գործով հարցման մասին որոշումը կայացնում են հայցվող Կողմի իրավասու մարմինները՝ հաշվի առնելով իրենց ազգային օրենքը և ընթացակարգերը։ Գաղտնի հետաքննության տևողությունը, մանրամասնած պայմանները և գաղտնի հետաքննության ընթացքում համապատասխան պաշտոնյաների իրավական կարգավիճակը պետք է համաձայնեցվեն Կողմերի միջև՝ հաշվի առնելով նրանց ազգային օրենքը և ընթացակարգերը։
3. Գաղտնի հետաքննությունը պետք է իրականացվի այն Կողմի ազգային օրենքին և ընթացակարգերին համապատասխան, որի տարածքում իրականացվում է գաղտնի հետաքննությունը։ Ներգրավված Կողմերը պետք է համագործակցեն` ապահովելու համար, որ գաղտնի հետաքննությունը նախապատրաստվի և վերահսկվի, և որ պայմանավորվածություն ձեռք բերվի այն պաշտոնյաների անվտանգության համար, որոնք գործում են գաղտնի կամ կեղծ անվամբ։
4. Կողմերը պետք է ստորագրման պահին կամ վավերացման, ընդունելու, հաստատելու կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելիս Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ նշեն այն մարմիններին, որոնք իրավասու են սույն հոդվածի 2-րդ կետի նպատակներով։ Հետագայում նրանք կարող են ցանկացած ժամանակ և նույն եղանակով փոխել իրենց հայտարարության պայմանները։