Անցնել բովանդակությանը

Հոդված 26

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26

Տվյալների պաշտպանությունը

1. Կոնվենցիայով կամ դրա Արձանագրություններով արված հարցման արդյունքում մի Կողմից մյուս Կողմին փոխանցված անձնական տվյալները կարող են օգտագործվել այն Կողմի կողմից, որին դրանք փոխանցվել են, միայն.

ա) այն դատական ընթացակարգերի համար, որոնց նկատմամբ կիրառվում են Կոնվենցիան կամ դրա Արձանագրությունները.

բ) «ա» ենթակետում նշված դատական ընթացակարգերի հետ անմիջականորեն կապ ունեցող այլ դատական և վարչական ընթացակարգերի համար.

գ) հանրության անվտանգությանն սպառնացող անմիջական և լուրջ վտանգի կանխարգելման համար։

2. Նման տվյալները կարող են, այնուամենայնիվ, օգտագործվել որևէ այլ նպատակի համար, եթե տրվել է տվյալները փոխանցած կամ փոխանցող Կողմի նախնական համաձայնությունը։

3. Ցանկացած Կողմ կարող է մերժել Կոնվենցիայով կամ դրա Արձանագրություններով արված հարցման կատարման արդյունքում ստացված անձնական տվյալների փոխանցումը, եթե.

- նման տեղեկատվությունը պաշտպանվում է իր ազգային օրենսդրությամբ, և

- այն Կողմը, որին պետք է փոխանցվեն տվյալները, պարտավորված չէ Անձնական տվյալների մշակման հետ կապված անձանց պաշտպանության մասին 1981թ. հունվարի 28-ին Ստրասբուրգում ստորագրված Կոնվենցիայով, եթե վերջին Կողմը չի պարտավորվում տրամադրել տվյալների նման պաշտպանություն, ինչպես պահանջվում է նախորդ Կողմի կողմից։

4. Ցանկացած Կողմ, որը փոխանցում է Կոնվենցիայով կամ դրա Արձանագրություններով արված հարցման արդյունքում ստացված անձնական տվյալները, կարող է պահանջել, որ այն Կողմը, որին փոխանցել է այդ տվյալները, տրամադրի տեղեկատվություն այդպիսի տվյալների օգտագործման մասին։

5. Ցանկացած Կողմ կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ պահանջել, որ, Կոնվենցիային կամ դրա Արձանագրություններից մեկին համապատասխան այն ընթացակարգերի շրջանակներում, որոնց համար կարող էր մերժվել կամ սահմանափակվել անձնական տվյալների փոխանցումը կամ օգտագործումը, մյուս Կողմին փոխանցված անհատական տվյալները վերջինիս կողմից չօգտագործվեն 1-ին կետի նպատակներով, քանի դեռ չի ստացվել իր նախնական համաձայնությունը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։