Հոդված 3
Հոդված 3
Կալանավորված անձանց հայցող Կողմի տարածք ժամանակավոր փոխանցելը
Կոնվենցիայի 11-րդ հոդվածը պետք է փոխարինել հետևյալ դրույթներով.
«1. Կալանքի տակ գտնվող անձը, որի անձնական ներկայության համար դիմել է հայցող Կողմը` ապացուցման այնպիսի նպատակներով, որոնք այլ են, քան դատարանի առջև հանդես գալը, պետք է ժամանակավորապես փոխանցվի նրա տարածք` պայմանով, որ նա պետք է հետ ուղարկվի հայցվող Կողմի սահմանած ժամանակահատվածում և սույն Կոնվենցիայի 12-րդ հոդվածի դրույթներին համապատասխան՝ այնքանով, որքանով դրանք կիրառելի են։
Փոխանցումը կարող է մերժվել, եթե.
ա) կալանքի տակ գտնվող անձն իր համաձայնությունը չի տալիս.
բ) նրա ներկայությունն անհրաժեշտ է հայցվող Կողմի տարածքում իրականացվող քրեական դատավարությունների համար.
գ) փոխանցումը ենթադրում է նրա կալանքի տակ գտնվելու ժամանակի երկարաձգում, կամ
դ) առկա են հայցող Կողմի տարածք նրա փոխանցումը չթույլատրող այլ հիմնավոր հիմքեր:
2. Սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ 1-ին կետով նախատեսված դեպքում կալանքի տակ գտնվող անձի տարանցումը երրորդ Կողմի տարածքով պետք է թույլատրվի հայցող Կողմի արդարադատության նախարարության կողմից այն Կողմի արդարադատության նախարարությանը հասցեագրված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով զուգակցված դիմումի հիման վրա, որի տարածքով տարանցման վերաբերյալ հարցում է կատարվում: Կողմը կարող է մերժել իր քաղաքացիներին տարանցման թույլտվության տրամադրումը։
3. Փոխանցված անձը պետք է մնա կալանքի տակ հայցող Կողմի տարածքում և, եթե կիրառելի է, այն Կողմի տարածքում, որին ուղղվել է տարանցման վերաբերյալ հարցումը, քանի դեռ այն Կողմը, որին փոխանցման մասին հարցում է ուղղվել, չի դիմել նրան ազատ արձակելու համար:»։