Հոդված 33
Հոդված 33
Վերապահումներ
1. Կոնվենցիայի կամ դրա Արձանագրությունների դրույթների վերաբերյալ մի Կողմից արված վերապահումները պետք է կիրառվեն նաև սույն Արձանագրության նկատմամբ, եթե տվյալ Կողմը ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու իր փաստաթուղթն ի պահ հանձնելիս այլ հայտարարություն չի անում։ Նույնը պետք է կիրառվի Կոնվենցիայի կամ դրա Արձանագրությունների ցանկացած դրույթի նկատմամբ կամ դրա հիման վրա։
2. Յուրաքանչյուր պետություն կարող է ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու իր փաստաթուղթն ի պահ հանձնելիս հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում չընդունելու ամբողջությամբ կամ մասնակիորեն 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ հոդվածներից մեկը կամ մի քանիսը։ Որևէ այլ վերապահում չի կարող արվել։
3. Յուրաքանչյուր պետություն կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ ամբողջությամբ կամ մասնակիորեն հետ վերցնել վերոնշյալ կետերին համապատասխան արված վերապահումները, որը կգործի այն ստանալու օրվանից։
4. Յուրաքանչյուր Կողմ, որը վերապահում է արել սույն Արձանագրության այն հոդվածների առնչությամբ, որոնք նշված են 2-րդ կետում, չի կարող պահանջել, որ մյուս Կողմը կիրառի տվյալ հոդվածը։ Այնուամենայնիվ, նա կարող է, եթե իր վերապահումը մասնակի է կամ պայմանական, պահանջել տվյալ դրույթի կիրառումն այնքանով, որքանով ինքն ընդունել է։