Հոդված 6
Հոդված 6
Դատական մարմիններ
Սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածը պետք է փոխարինվի հետևյալ դրույթներով.
«Յուրաքանչյուր պետություն պետք է ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր փաստաթղթերն ի պահ հանձնելիս Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ սույն Կոնվենցիայի նպատակների համար սահմանի այն մարմինները, որոնց ինքը կհամարի դատական մարմիններ։ Հետագայում` ցանկացած ժամանակ և միևնույն եղանակով, նա կարող է փոխել իր հայտարարության պայմանները։»: