Հոդված 7
Հոդված 7
Հարցումների հետաձգումով կատարումը
1. Հայցվող Կողմը կարող է հետաձգել հարցմամբ նախատեսված գործողությունը, եթե նման գործողությունը վնաս է հասցնում իր իրավասու մարմինների կողմից կատարվող հետաքննությանը, դատական կարգով հետապնդմանը կամ դրան առնչվող դատավարությանը։
2. Նախքան օգնությունը մերժելը կամ հետաձգելը հայցվող Կողմը պետք է, հարմար առիթի դեպքում, հայցող Կողմի հետ խորհրդակցելուց հետո քննարկի, թե արդյոք կարո՞ղ է հարցումը կատարվել մասնակիորեն կամ այն պայմաններին համապատասխան, որոնք ինքն անհրաժեշտ է համարում։
3. Եթե հարցումը հետաձգվում է, ապա պետք է տրամադրվեն հետաձգման պատճառները։ Հայցվող Կողմը հայցող Կողմին պետք է տեղեկացնի նաև հարցման կատարումը անհնարին դարձնող ցանկացած պատճառի մասին, կամ` որ հնարավոր են էական ձգձգումներ։