Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Տերմինների օգտագործում

1. Սույն Կոնվենցիայի իմաստով.

ա/ «անապատացում»-ը չորային, կիսաչորային և չոր ենթախոնավ շրջաններում մի շարք գործոնների ազդեցության, այդ թվում` կլիմային փոփոխության և մարդու գործունեության արդյունքում տեղի ունեցող հողերի քայքայումն է,

բ/ «անապատացման դեմ պայքար»-ն իր մեջ ներառում է միջոցառումներ, որոնք կայուն զարգացման ապահովման նպատակով իրականացվող` չորային, կիսաչորային և չոր ենթախոնավ շրջանների հողային պաշարների համալիր զարգացման ծրագրի մասն են հանդիսանում և ուղղված են.

i) հողերի քայքայման կանխմանը և/կամ ծավալների սահմանափակմանը,

ii) մասնակիորեն քայքայված հողերի վերականգնմանը, և

iii) անապատացումից տուժած հողերի վերականգնմանը,

գ/ «երաշտ»-ը բնական երևույթ է, որն առաջանում է այն ժամանակ, երբ տեղումների քանակը զգալիորեն ցածր է նորմալ ֆիքսված մակարդակներից, ինչը հարուցում է ջրաբանական հավասարակշռության լուրջ խախտումներ, որոնք անբարենպաստ ազդեցություն են գործում հողային ռեսուրսների արգասավորության վրա,

դ/ «երաշտի հետևանքների նվազեցում»-ն այն միջոցառումների համալիրն է, որը կապված է երաշտի կանխատեսման հետ և ուղղված է երաշտի նկատմամբ հանրության և շրջակա միջավայրի խոցելիության նվազեցմանը, քանի որ դա մտնում է անապատացման հետ պայքարի շրջանակների մեջ,

ե/ «հող»-ը երկրային կենսաարտադրական համակարգ է, որն իր մեջ է ներառում բնահողը, ջուրը, բուսականությունը, այլ բիոզանգվածը, ինչպես նաև այդ համակարգի ներսում տեղի ունեցող էկոլոգիական և ջրաբանական գործընթացները,

զ/ «հողերի քայքայում»-ը չորային, կիսաչորային և չոր ենթախոնավ շրջաններում անջրդի վարելահողերի, ոռոգվող վարելահողերի, արոտների, անտառների և անտառուտների կենսաբանական և տնտեսական արգասավորության նվազեցումն է կամ կորուստը, որն առաջանում է հողօգտագործման կամ մեկ կամ մի շարք գործընթացների, այդ թվում` մարդու գործունեության և տարաբնակեցման մոդելների հետ կապված այնպիսի գործընթացների ազդեցության արդյունքում, ինչպիսիք են.

i) բնահողերի հողմային և/կամ ջրային էրոզիա,

ii) բնահողերի ֆիզիկական, քիմիական և կենսաբանական կամ տնտեսական հատկությունների վատթարացում,

iii) բնական բուսական ծածկույթի երկարաժամկետ անհայտացում,

է/ «չորային, կիսաչորային և չոր ենթախոնավ շրջաններ»-ը այն շրջաններն են` բացառությամբ բևեռային և բևեռաշրջանամերձ շրջանների, որտեղ տեղումների միջին տարեկան մակարդակի և ընդհանուր պոտենցիալ գոլորշիացման հարաբերակցությունը տատանվում է 0,05-ից մինչև 0,65,

ը/ «ազդեցության ենթարկված շրջաններ»-ը չորային, կիսաչորային և/կամ չոր ենթախոնավ շրջաններն են, որոնք ենթարկվել են անապատացման կամ որոնց սպառնում է անապատացման վտանգ,

թ/ «ազդեցության ենթարկված երկրներ»-ը այն երկրներն են, որոնց ցամաքային մակերեսն ընդգրկում է ամբողջությամբ կամ մասնակիորեն ազդեցության ենթարկված շրջաններ,

ժ/ «տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպություն»-ը տվյալ տարածաշրջանի ինքնիշխան պետությունների նախաձեռնությամբ ստեղծված կազմակերպություն է, որի իրավազորություններն ընդգրկում են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերը, և որը պատշաճ կերպով լիազորված է իր ներքին ընթացակարգերին համապատասխան ստորագրել, վավերացնել, ընդունել, հաստատել սույն Կոնվենցիան կամ միանալ դրան,

ժա/ «Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետություններ»-ը սույն Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետություններն են և դրանց կողմից ստեղծված տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպություններն են:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։