Անցնել բովանդակությանը

Հոդված 26

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26

Տեղեկությունների տրամադրում

1. Յուրաքանչյուր Կողմ մշտական Քարտուղարության միջոցով Կողմերի խորհրդաժողովի հերթական նիստերի քննարկմանն է ներկայացնում սույն Կոնվենցիայի իրագործման նպատակով իր կողմից ձեռնարկվող միջոցների մասին զեկույցներ: Կողմերի խորհրդաժողովը սահմանում է զեկույցների ներկայացման ժամկետները և ձևը:

2. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները ներկայացնում են, 5-րդ հոդվածին համապատասխան, իրենց կողմից ընդունած ռազմավարությունների նկարագրությունը և այլ համապատասխան տեղեկություններ դրանց իրականացման վերաբերյալ:

3. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները, որոնք միջոցառումների ծրագրեր են իրականացնում 9-ից 15-րդ հոդվածներին համապատասխան, ներկայացնում են այդ ծրագրերի և դրանց իրագործման հետ կապված միջոցառումների մանրամասն նկարագրությունը:

4. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված ցանկացած պետություն կարող է համատեղ հայտարարություն անել միջոցառումների ծրագրերի շրջանակներում ենթատարածաշրջանային և/կամ տարածաշրջանային մակարդակների վրա ձեռնարկվող միջոցների մասին:

5. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետությունները ներկայացնում են միջոցառումների ծրագրերի մշակման և իրականացման գործում աջակցության ցուցաբերման նպատակով ձեռնարկված միջոցների մասին զեկույցներ, ներառյալ տեղեկություններն այն ֆինանսական միջոցների մասին, որոնք իրենք տրամադրել կամ տրամադրում են սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

6. 1-ից 4-րդ կետերին համապատասխան տրամադրվող տեղեկությունները մշտական Քարտուղարության կողմից, հնարավորինս սեղմ ժամկետներում, ուղղվում են Կողմերի խորհրդաժողովին և ցանկացած համապատասխան օժանդակ մարմնին:

7. Կողմերի խորհրդաժողովը նպաստում է Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետություններին, հատկապես` աֆրիկյան պետություններին, սույն հոդվածին համապատասխան, տեղեկությունների նախապատրաստման և տրամադրման, ինչպես նաև միջոցառումների ծրագրերի հետ կապված տեխնիկական և ֆինանսական կարիքների հատկանշման գործում տեխնիկական և ֆինանսական աջակցության ցուցաբերմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։