Հոդված 5
Հոդված 5
Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունների պարտավորությունները
1. Ի թիվս 4-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունների, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները պարտավորվում են.
ա/ առաջնահերթ ուշադրություն դարձնել անապատացման դեմ պայքարին և երաշտի հետևանքների նվազեցմանը և անհրաժեշտ ռեսուրսներ հատկացնել` սեփական պայմաններին և հնարավորություններին համապատասխան,
բ/ ռազմավարական պլանների և կայուն զարգացման ռազմավարությունների շրջանակներում մշակել ռազմավարություններ և սահմանել առաջնայնություններ, ուղղված անապատացման դեմ պայքարին և երաշտի հետևանքների նվազեցմանը,
գ/ ուսումնասիրել անապատացման հիմքում ընկած պատճառների վերացման խնդիրները և հատուկ ուշադրություն հատկացնել անապատացման գործընթացների զարգացմանը նպաստող սոցիալ-տնտեսական գործոններին,
դ/ նպաստել տեղական բնակչության տեղեկացվածության ապահովմանը և, հասարակական կազմակերպությունների աջակցությամբ` այդ բնակչության, հատկապես` կանանց և երիտասարդության մասնակցությանը անապատացման դեմ պայքարին և երաշտի հետևանքների վերացմանն ուղղված ջանքերին,
ե/ բարենպաստ մթնոլորտ ստեղծել համապատասխան գործող օրենսդրության պատշաճ հզորացման միջոցով, իսկ այդպիսի օրենսդրության բացակայության դեպքում` նոր օրենքների ընդունման, երկարաժամկետ քաղաքականության և միջոցառումների ծրագրերի մշակման միջոցով: