Անցնել բովանդակությանը

Հոդված 31

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31

Հավելվածների ընդունում և դրանց մեջ փոփոխությունների կատարում

1. Կոնվենցիայի ցանկացած լրացուցիչ հավելված և որևէ հավելվածում փոփոխության կատարումն առաջարկվում և ընդունվում են ըստ 30-րդ հոդվածով սահմանված Կոնվենցիայում փոփոխություններ կատարելու կարգի` պայմանով, որ տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին լրացուցիչ հավելվածը կամ տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման հավելվածում առաջարկվող փոփոխությունն ընդունելիս, սույն հոդվածով նախատեսված ձայների մեծամասնությունը կազմում է համապատասխան տարածաշրջանը ներկայացնող քվեարկությանը մասնակցող և քվեարկող Կողմերի երկու երրորդ մեծամասնությունը: Ավանդապահը հավելվածի կամ հավելվածում առաջարկվող փոփոխության ընդունման մասին ծանուցում է բոլոր Կողմերին:

2. 1-ին կետին համապատասխան ընդունված հավելվածները` բացառությամբ տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին լրացուցիչ հավելվածների, կամ հավելվածներում առաջարկվող փոփոխությունները` բացառությամբ տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին հավելվածներում առաջարկվող փոփոխությունների, Կոնվենցիայի բոլոր Կողմերի համար ուժի մեջ են մտնում ավանդապահի կողմից այդ Կողմերին տվյալ հավելվածի կամ փոփոխության ընդունման մասին ծանուցման պահից վեց ամիս հետո, բացառությամբ այն Կողմերի, որոնք այդ ժամանակահատվածում ավանդապահին գրավոր ծանուցել են իրենց կողմից այդ հավելվածը կամ փոփոխությունը չընդունելու մասին: Այդ հավելվածը կամ փոփոխությունն այն չընդունելու մասին իր ծանուցագիրը չեղյալ հայտարարող Կողմի համար ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից ծանուցումը չեղյալ հայտարարելու մասին ծանուցումն ստանալու պահից իննսուներորդ օրը:

3. Տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին ցանկացած լրացուցիչ հավելվածը կամ դրանում առաջարկվող փոփոխությունը, որոնք ընդունվել են 1-ին կետի դրույթներին համապատասխան, Կոնվենցիայի բոլոր Կողմերի համար ուժի մեջ են մտնում ավանդապահի կողմից այդ Կողմերին տվյալ հավելվածի կամ փոփոխության ընդունման մասին ծանուցման պահից վեց ամիս հետո, բացառությամբ.

ա/ այն Կողմի, որն այդ վեց ամիս ժամանակահատվածում ավանդապահին գրավոր ծանուցել է տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին այդպիսի լրացուցիչ հավելվածը կամ դրանում առաջարկվող փոփոխությունն իր կողմից չընդունելու մասին, և այդ դեպքում տվյալ հավելվածը կամ փոփոխությունն այն չընդունելու մասին իր ծանուցագիրը չեղյալ հայտարարող Կողմի համար ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից ծանուցումը չեղյալ հայտարարելու մասին ծանուցումն ստանալու պահից իննսուներորդ օրը,

բ/ ցանկացած Կողմի, որը, 34-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, հանդես է եկել հայտարարությամբ տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին լրացուցիչ հավելվածների և դրանցում առաջարկվող փոփոխությունների առնչությամբ, և այդ դեպքում տվյալ հավելվածը կամ փոփոխությունն այդ Կողմի համար ուժի մեջ է մտնում այդ հավելվածի կամ փոփոխության վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:

4. Եթե հավելվածի կամ հավելվածի փոփոխության ընդունումը կապված է Կոնվենցիայում փոփոխություն կատարելու հետ, ապա այդ հավելվածը կամ դրանում առաջարկվող փոփոխութունն ուժի մեջ են մտնում միմիայն Կոնվենցիայում կատարված համապատասխան փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։