Հոդված 25
Հոդված 25
Հաստատությունների, գործակալությունների և մարմինների ցանցի ստեղծում
1. Գիտության և տեխնիկայի կոմիտեն, Կողմերի խորհրդաժողովի ղեկավարությամբ, պլանավորում է ցանցի մեջ ընդգրկվելու ցանկություն ունեցող համապատասխան գործող ցանցերի, հաստատությունների, գործակալությունների և մարմինների ուսումնասիրումն ու գնահատումը: Այդպիսի ցանցի առկայությունը կնպաստի Կոնվենցիայի իրագործմանը:
2. 1-ին կետում նշված ուսումնասիրության և գնահատման արդյունքների հիման վրա գիտության և տեխնիկայի կոմիտեն առաջարկություններ է ներկայացնում Կողմերի խորհրդաժողովին տեղական, ազգային և այլ մակարդակների վրա ցանցերի համապատասխան բաղադրիչների ստեղծման և հզորացման ուղիների և միջոցների վերաբերյալ` սույն Կոնվենցիայի 16-ից 19-րդ հոդվածներում նշված թեմատիկ կարիքների բավարարման նպատակով:
3. Հաշվի առնելով այդ առաջարկությունները, Կողմերի խորհրդաժողովը.
ա/ սահմանում է ազգային, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և միջազգային այն բաղադրիչները, որոնք առավել հարմար են ցանցի ստեղծման համար, և դրանց համար առաջարկում է օպերատիվ ընթացակարգեր և ժամանակացույց, ինչպես նաև՝
բ/ սահմանում է այն բաղադրիչները, որոնք առավել հարմար են բոլոր մակարդակների վրա այդ ցանցի ստեղծմանն ու ամրապնդմանը նպաստելու համար:
Մաս 5
Ընթացակարգեր