Հոդված 20
Հոդված 20
Ֆինանսական միջոցներ
1. Նկատի առնելով ֆինանսավորման առաջնահերթ կարևորությունը սույն Կոնվենցիայի նպատակների իրականացման համար, Կողմերը գործադրում են բոլոր ջանքերը, իրենց հնարավորությունների սահմաններում, ապահովելու համար, որպեսզի անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման նպատակների համար հատկացվեն բավական չափով ֆինանսական միջոցներ:
2. Այս կապակցությամբ Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետությունները, առաջնահերթ համարելով Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված աֆրիկյան պետություններին, սակայն չանտեսելով այլ տարածաշրջաններում գտնվող Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետություններին, 7-րդ հոդվածին համապատասխան պարտավորվում են.
ա/ մոբիլիզացնել առկա ֆինանսական միջոցները` ներառյալ դրամաշնորհներն ու արտոնյալ փոխառությունները, անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով,
բ/ օժանդակել բավականաչափ, ժամանակին և կանխատեսելի ֆինանսական միջոցների մոբիլիզացմանը` ներառելով Համաշխարհային բնապահպանական հիմնադրամի նոր և լրացուցիչ ֆինանսական միջոցները` անապատացման և, Համաշխարհային բնապահպանական հիմնադրամի հիմնադրման մասին փաստաթղթի համապատասխան դրույթների համաձայն` Հիմնադրամի գործունեության չորս հիմնական ոլորտների հետ կապված միջոցառումների լրացուցիչ ծախսերը հատուցելու համար,
գ/ միջազգային համագործակցության միջոցով նպաստել տեխնոլոգիաների, գիտելիքների և «նոու-հաուի» փոխանակմանը,
դ/ Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացած պետությունների հետ համատեղ ուսումնասիրել ֆինանսական միջոցների մոբիլիզացման և բաշխման նոր մեթոդները և խթանները, ներառյալ նրանք, որոնք հատկացվում են հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի այլ կազմակերպությունների կողմից, մասնավորապես` պարտքերի փոխադարձ մարման համակարգեր և այլ միջոցներ, որոնք մեծացնում են ֆինանսավորման ծավալները Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացած պետությունների, հատկապես` աֆրիկյան պետությունների արտաքին պարտքերի բեռը թեթևացնելու միջոցով:
3. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետություններն իրենց հնարավորությունների սահմաններում պարտավորվում են մոբիլիզացնել բավականաչափ ֆինանսական միջոցներ` միջոցառումների սեփական ծրագրերի իրականացման նպատակով:
4. Ֆինանսական միջոցների մոբիլիզացման ժամանակ, Կողմերը ձգտում են լիարժեք կերպով օգտագործել ֆինանսավորման բոլոր ազգային, երկկողմ և միջազգային մեխանիզմները և մշտապես ձգտել դրանց որակական կատարելագործմանը կոնսորցիումների ստեղծման, համատեղ ծրագրերի իրականացման և զուգահեռ ֆինանսավորման միջոցով, ինչպես նաև ձգտում են ներգրավել մասնավոր հատվածի ֆինանսավորման աղբյուրներ և մեխանիզմներ: Այս նպատակով Կողմերը լիարժեք կերպով օգտագործում են 14-րդ հոդվածին համապատասխան ստեղծվող օպերատիվ մեխանիզմները:
5. Անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման համար Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետություններին անհրաժեշտ ֆինանսական միջոցների մոբիլիզացման նպատակով Կողմերը.
ա/ բավարարում և հզորացնում են անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման նպատակների համար արդեն հատկացված ֆինանսական միջոցների կառավարումը դրանց ավելի արդյունավետ և տեղին օգտագործման, հաջողությունների և թերությունների գնահատման, դրանց արդյունավետ օգտագործմանը խանգարող խոչընդոտների վերացման և, անհրաժեշտության դեպքում, սույն Կոնվենցիային համապատասխան ընդունված համալիր երկարաժամկետ մոտեցման լույսի տակ ծրագրերի վերակողմնորոշման միջոցով,
բ/ բազմակողմ ֆինանսական կազմակերպությունների, այդ թվում` միջազգային և տարածաշրջանային ֆինանսական հաստատությունների, մարմինների և հիմնադրամների ղեկավար մարմինների շրջանակներում` ներառյալ տարածաշրջանային զարգացման բանկերն ու հիմնադրամները, առաջնահերթ ուշադրություն են վերագրում և պատշաճ ուշադրություն են դարձնում Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետություններին, մասնավորապես` աֆրիկյան պետություններին սույն Կոնվենցիայի իրագործմանն օժանդակող գործունեության, հատկապես` տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին հավելվածների շրջանակներում միջոցառումների ծրագրերի իրականացման գործում աջակցության ցուցաբերմանը, և
գ/ ուսումնասիրում են այն ուղիները, որոնց միջոցով հնարավոր է ամրապնդել տարածաշրջանային և ենթատարածաշրջանային համագործակցությունը` ազգային մակարդակի վրա գործադրվող ջանքերին աջակցելու նպատակով:
6. Կոնվենցիայի այլ Կողմերը խրախուսում են կամավոր հիմունքներով Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետություններին անապատացմանն առնչվող գիտելիքներ, «նոու-հաու» տեխնոլոգիաներ և/կամ ֆինանսական միջոցների տրամադրումը:
7. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունների, հատկապես` աֆրիկյան պետությունների կողմից Կոնվենցիայով սահմանված իրենց պարտավորությունների լիարժեք կերպով կատարմանը մեծապես կնպաստի Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետությունների կողմից Կոնվենցիայով սահմանված իրենց պարտավորությունների կատարումը` ներառյալ այն պարտավորությունների, որոնք վերաբերում են ֆինանսական միջոցների և տեխնոլոգիաների տրամադրմանը: Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետություններն իրենց պարտավորությունները կատարելիս պետք է լիարժեք կերպով հաշվի առնեն, որ տնտեսական ու սոցիալական զարգացումը և աղքատության վերացումը Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունների, հատկապես` աֆրիկյան պետությունների հիմնական առաջնահերթություններն են հանդիսանում: