Հոդված 28
Հոդված 28
Վեճերի կարգավորում
1. Կողմերը սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հարցերի վերաբերյալ ծագած վեճերը կարգավորում են բանակցությունների միջոցով կամ ցանկացած այլ եղանակով` իրենց ընտրությամբ:
2. Սույն Կոնվենցիայի ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու ժամանակ, կամ դրանից հետո ցանկացած պահին, Կողմը, որը չի հանդիսանում տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպություն, կարող է ավանդապահին ներկայացնել գրավոր դիմում այն մասին, որ Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ ծագած ցանկացած վեճի դեպքում այն վեճի կարգավորման ստորև նշված եղանակներից մեկը կամ երկուսն էլ ճանաչվում են որպես պարտադիր, նման պարտավորություն ստանձնած ցանկացած այլ Կողմի համար.
ա/ իրավարարական ընթացակարգեր` հավելվածի տեսքով Կողմերի խորհրդաժողովի կողմից, հնարավորինս սեղմ ժամկետներում, ընդունված ընթացակարգերի,
բ/ վեճի հանձնում Միջազգային դատարան:
3. Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպություն հանդիսացող Կողմը կարող է հանդես գալ 2-րդ կետի «ա» ենթակետում նշված ընթացակարգին համապատասխան իրավարարական ընթացակարգեր անցկացնելու նմանատիպ հայտարարությամբ:
4. 2-րդ կետին համապատասխան արված հայտարարությունն ուժի մեջ է մնում մինչև իր պայմանների համաձայն ուժը կորցնելը կամ այն հետ կանչելու մասին ծանուցագիրը ավանդապահին ի պահ հանձնելու պահից երեք ամսվա ընթացքում:
5. Հայտարարության, այն հետ կանչելու մասին ծանուցագրի կամ նոր հայտարարության ուժը կորցնելը ոչ մի կերպ չի ազդում Միջազգային դատարանի կամ միջնորդ դատարանի վարույթում գտնվող գործերի վրա, եթե վեճում ընդգրկված Կողմերն այլ կերպ չպայմանավորվեն:
6. Եթե վեճում ընդգրկված Կողմերը 2-րդ կետին համապատասխան չեն ընդունում նմանատիպ կամ ցանկացած այլ ընթացակարգը, կամ եթե նրանք չեն կարողանում կարգավորել իրենց վեճը վեճի ծագման մասին միմյանց ծանուցելու պահից տասներկու ամսվա ընթացքում, այդ վեճը դրանում ընդգրկված Կողմերից մեկի խնդրանքով ներկայացվում է հաշտեցման` հավելվածի տեսքով Կողմերի խորհրդաժողովի կողմից, հնարավորինս սեղմ ժամկետներում ընդունված ընթացակարգերի: