Հոդված 14
Հոդված 14
Միջոցառումների ծրագրերի մշակման և իրագործման համադրում
1. Պայմանավորվող կողմերը` ուղղակիորեն կամ համապատասխան միջկառավարական կազմակերպությունների միջոցով, սերտորեն համագործակցում են միջոցառումների ծրագրերի մշակման և իրականացման գործում:
2. Կողմերը ստեղծում են գործուն մեխանիզմներ, մասնավորապես` ազգային մակարդակի վրա և տեղերում, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետությունների, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացող պետությունների և համապատասխան միջկառավարական և հասարակական կազմակերպությունների միջև համադրման ապահովման համար` կրկնօրինակումից խուսափելու, գործողությունների և մոտեցումների համաձայնեցվածությունն ապահովելու և տրամադրվող աջակցությունից առավելագույն հնարավոր օգուտներ քաղելու նպատակով: Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետություններում առաջնահերթ ուշադրության է արժանանալու միջազգային համագործակցության համադրմանը` պաշարների առավել արդյունավետ օգտագործման, արդյունավետ աջակցության ապահովման և սույն Կոնվենցիայով նախատեսված միջոցառումների ազգային ծրագրերի և առաջնայնությունների իրականացմանը նպաստելու նպատակով: