Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Միջոցառումների ազգային ծրագրեր

1. Միջոցառումների ազգային ծրագրերի նպատակը անապատացմանը նպաստող գործոնների և անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման համար անհրաժեշտ գործնական միջոցների սահմանումն է:

2. Միջոցառումների ազգային ծրագրերին համապատասխան որոշվում են կառավարության, տեղական համայնքների և հողատերերի համապատասխան դերերը և սահմանվում են առկա և պահանջվող ռեսուրսները: Դրանք, մասնավորապես.

ա/ իրենց մեջ են ներառում անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման երկարաժամկետ ռազմավարությունները, շեշտադրում են գործնական միջոցառումների կարևորությունը և կապակցվում են կայուն զարգացման ոլորտում ազգային քաղաքականության հետ,

բ/ թույլ են տալիս կատարել փոփոխություններ` ըստ փոփոխված հանգամանքների և պետք է բավականաչափ ճկուն լինեն տեղական մակարդակի վրա` սոցիալ-տնտեսական, կենսաբանական և երկրաֆիզիկական տարբեր պայմաններում որոշումներ ընդունելու համար,

գ/ հատուկ ուշադրություն են դարձնում դեգրադացիայի չենթարկված կամ միայն մասնակիորեն ենթարկված հողերի նկատմամբ կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը,

դ/ նախատեսում են կլիմայական, օդերևութաբանական և ջրաբանական հետազոտությունների ազգային բազայի ամրապնդումը և երաշտի մասին վաղ ազդարարման համակարգի ստեղծման համար անհրաժեշտ կարողությունների ընդլայնումը,

ե/ նպաստում են ընկերակցության ոգուն համապատասխան համագործակցության և համադրման զարգացմանն ուղղված քաղաքականության իրականացմանը և կազմակերպական մեխանիզմների ամրապնդմանը դոնորների, կառավարական մարմինների, տեղական բնակչության և համայնքների միջև և միջոցներ են ձեռնարկում տեղական բնակչության տեղեկացվածության և համապատասխան տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունների ապահովման ուղղությամբ,

զ/ նախատեսում են տեղական, ազգային և տարածաշրջանային մակարդակների վրա հասարակական կազմակերպությունների և տեղական բնակչության` ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց, հատկապես` ռեսուրսներն օգտագործողների, այդ թվում` հողագործների և անասնապահների և դրանց ներկայացնող կազմակերպությունների արդյունավետ մասնակցությունը քաղաքականության մշակմանը, որոշումների կայացմանը, միջոցառումների ազգային ծրագրերի իրականացմանն ու հետագա վերլուծությանը, և

է/ պահանջում են անցկացնել այդ աշխատանքների պարբերական դիտարկումներ և պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել այդ աշխատանքների իրականացման ընթացքի վերաբերյալ:

3. Միջոցառումների ազգային ծրագրերը կարող են, մասնավորապես, ներառել երաշտի հետևանքների նվազեցմանն ուղղված հետևյալ միջոցները կամ դրանցից մի քանիսը.

ա/ վաղ ազդարարման համակարգերի ստեղծում և/կամ ամրապնդում` կախված հանգամանքներից, ներառյալ տեղական և ազգային միջոցները, ինչպես նաև ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակների վրա գործող համատեղ համակարգերը, էկոլոգիական նկատառումներով տեղահանված անձանց աջակցության ցուցաբերման մեխանիզմները,

բ/ երաշտին պատրաստվածության և երաշտի հետևանքների վերացման ներուժի հզորացում, ներառյալ տեղական, ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակների վրա երաշտի դեմ պայքարի արտակարգ ծրագրերը, որոնցում հաշվի են առնված ինչպես սեզոնային, այնպես էլ միջին տարեկան կլիմայական կանխատեսումները,

գ/ պարենային անվտանգության համակարգերի ստեղծում և/կամ ամրապնդում` կախված հանգամանքներից, ներառյալ պահպանման և իրացման միջոցները, հատկապես` գյուղական շրջաններում,

դ/ ապրուստի միջոցների այլընտրանքային աղբյուրների ստեղծմանն առնչվող ծրագրերի մշակում, որոնք կարող են ապահովել եկամուտների ստացում երաշտից տուժած շրջաններում,

ե/ ոռոգման կայուն ծրագրերի մշակում ինչպես հողագործության, այնպես էլ անասնապահության կարիքների համար:

4. Հաշվի առնելով Կոնվենցիայի անդամ հանդիսացող յուրաքանչյուր տուժած պետության կոնկրետ պայմաններն ու կարիքները, միջոցառումների ազգային ծրագրերը պատշաճ կերպով ընդգրկում են, մասնավորապես, միջոցառումների իրականացում ստորև թվարկված որոշակի կամ բոլոր ոլորտներում, որքանով այդ միջոցառումներն առնչվում են անապատացման դեմ պայքարին և երաշտի հետևանքների վերացմանն այդ երևույթներից տուժած շրջաններում և համապատասխանում են այդ շրջանների բնակչության շահերին. ապրուստի միջոցների այլընտրանքային աղբյուրների հայթայթում և ազգային տնտեսական իրավիճակի բարելավում` աղքատության արմատապես վերացմանն ու պարենային անվտանգության ապահովմանն ուղղված ծրագրերի ամրապնդման նպատակով, ժողովրդագրական զարգացման դինամիկան, բնական պաշարների կայուն կառավարում, գյուղատնտեսության վարման կայուն մեթոդներ, էներգիայի տարբեր աղբյուրների զարգացում և արդյունավետ օգտագործում, ինստիտուցիոնալ և իրավական շրջանակներ, գնահատման և մոնիտորինգի կարողությունների հզորացում` ներառյալ ջրաբանական և օդերևութաբանական ծառայությունները, ներուժի հզորացում, հանրության կրթություն և տեղեկացում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։