Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Բազային մոտեցում

1. Սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտավորությունների կատարման ընթացքում Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունները կամ ազդեցության ենթարկված ցանկացած այլ պետություն, որը, տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին իր հավելվածի շրջանակներում կամ որևէ այլ եղանակով, մշտական Քարտուղարությանը գրավոր կերպով ծանուցել է միջոցառումների ազգային ծրագիր պատրաստելու իր մտադրության մասին, պատշաճ կերպով մշակում, հրապարակում և իրագործում են միջոցառումների ազգային ծրագրեր, հիմնվելով, որքանով դա հնարավոր է, համապատասխան գործող և հաջողությամբ իրագործվող պլանների, ծրագրերի և ենթատարածաշրջանային ու տարածաշրջանային ծրագրերի վրա, որոնք անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման ռազմավարության կենտրոնական տարրն են հանդիսանում: Այդ ծրագրերը թարմացվում են բնակչության մասնակցության շարունակական գործընթացի շրջանակներում` տեղերում իրագործման ժամանակ կուտակված փորձի և գիտական հետազոտությունների արդյունքների հիմքի վրա: Միջոցառումների ազգային ծրագրերի մշակման գործընթացը սերտորեն կապված է կայուն զարգացման ապահովման նպատակով ազգային քաղաքականության ձևակերպմանն ուղղված այլ ջանքերի հետ:

2. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետությունների կողմից 6-րդ հոդվածին համապատասխան տարբեր տեսակի աջակցության ցուցաբերման դեպքում առաջնակարգ է համարվում, ինչպես դա համաձայնեցվել է, աջակցությունը Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունների, հատկապես` աֆրիկյան պետությունների ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային ծրագրերին, որը ցուցաբերվում է ուղղակիորեն, համապատասխան միջազգային կազմակերպությունների միջոցով կամ էլ այդ երկու ուղիներով միասին:

3. Կողմերը նպաստում են, որպեսզի Միավորված ազգերի կազմակերպության համակարգի մարմինները, հիմնադրամները և ծրագրերը, ինչպես նաև համագործակցելու կարողություններ ունեցող այլ միջազգային կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները, գիտական շրջանակները և հասարակական կազմակերպություններն իրենց իրավասությունների և կարողությունների շրջանակներում օժանդակություն ցուցաբերեն միջոցառումների ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, ինչպես նաև դրանց հետ կապված հետագա միջոցառումների իրականացմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։