Հոդված 8
Հոդված 8
Այլ կոնվենցիաների հետ կապը
1. Կողմերը խրախուսում են սույն Կոնվենցիայի շրջանակներում, ինչպես նաև այլ համապատասխան միջազգային համաձայնագրերի, մասնավորապես` Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի շրջանակներում իրականացվող գործունեությունը, եթե դրանք այդ կոնվենցիաների կողմեր են հանդիսանում` յուրաքանչյուր նշված համաձայնագրի շրջանակներում իրականացվող գործունեությունից առավելագույն օգուտներ քաղելու նպատակով` միաժամանակ խուսափելով ջանքերի կրկնօրինակումներից: Կողմերը խրախուսում են համատեղ ծրագրերի իրականացմանը, հատկապես` գիտական հետազոտությունների, կադրերի պատրաստման, համակարգված դիտարկումների և տեղեկատվության փոխանակման ոլորտներում` այնքանով, որքանով այդպիսի գործունեությունը կարող է նպաստել համապատասխան համաձայնագրերի նպատակների իրականացմանը:
2. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն սահմանափակում ցանկացած Կողմի այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք սահմանված են որևէ երկկողմ, տարածաշրջանային կամ գլոբալ համաձայնագրով, որը տվյալ Կողմը կնքել է մինչև սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը:
Մաս 3
Միջոցառումների ծրագրեր, գիտական և տեխնիկական համագործակցություն և աջակցության ցուցաբերում
Բաժին 1
Միջոցառումների ծրագրեր