Հոդված 12
Հոդված 12
Միջազգային համագործակցություն
Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունները` այլ պետությունների և միջազգային հանրության հետ համատեղ, համագործակցում են սույն Կոնվենցիայի դրույթների, ինչպես նաև տարածաշրջանային մակարդակի վրա իրագործման մասին հավելվածների իրագործման համար բարենպաստ միջազգային իրավիճակի ձևավորումն ապահովելու նպատակով: Այդ համագործակցությունն ընդգրկում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տեխնոլոգիաների փոխանակումը, գիտական հետազոտությունները և մշակումները, տեղեկատվության հավաքումն ու տարածումը և ֆինանսական ռեսուրսները: