Հոդված 13
Հոդված 13
Աջակցության ցուցաբերում միջոցառումների ծրագրերի մշակման և իրականացման գործում
1. 9-րդ հոդվածին համապատասխան ցուցաբերվող աջակցությունն իր մեջ ներառում է մասնավորապես.
ա/ անհրաժեշտ երկարաժամկետ պլանավորում նախատեսող ֆինանսական համագործակցությունը` միջոցառումների ծրագրերի իրականացման գործընթացի կանխատեսելիության ապահովման նպատակով,
բ/ համագործակցության այնպիսի մեխանիզմների մշակում և կիրառում, որոնք թույլ են տալիս տեղական մակարդակի վրա աջակցությունը ավելի արդյունավետ ցուցաբերել, այդ թվում` հասարակական կազմակերպությունների միջոցով` համապատասխան դեպքերում ծրագրերով նախատեսված հաջող փորձարարական միջոցառումների տարածմանն օժանդակելու նպատակով,
գ/ ծրագրերի մշակման, ֆինանսավորման և իրականացման ճկունության ապահովում փորձնական տիպային մոտեցմանը համապատասխան, որը նախատեսված է տեղական համայնքների մակարդակի վրա բնակչության ընդգրկմամբ իրականացվող միջոցառումների համար,
դ/ վարչարարական և բյուջետային անհրաժեշտ ընթացակարգեր, որոնք թույլ են տալիս բարձրացնել համագործակցության և աջակցության ծրագրերի արդյունավետությունը:
2. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետություններին այդպիսի աջակցություն ցուցաբերելիս առաջնահերթությունը տրվում է Կոնվենցիայի Կողմ հանդիսացող աֆրիկյան պետություններին և Կոնվենցիայի Կողմ հանդիսացող առավել թույլ զարգացած պետություններին: