Հոդված 2
Հոդված 2
Նպատակը
1. Սույն Կոնվենցիայի նպատակը անապատացման դեմ պայքարն է ու երաշտի հետևանքների նվազեցումն այն երկրներում, որոնք ենթարկվում են լուրջ երաշտի և/կամ անապատացման, հատկապես` Աֆրիկայում` բոլոր մակարդակների վրա արդյունավետ քայլեր ձեռնարկելու միջոցով և 21-րդ օրակարգին համապատասխանող և ազդեցության ենթարկված շրջաններում կայուն զարգացման ապահովմանն ուղղված համալիր մոտեցման շրջանակներում ծավալվող միջազգային համագործակցության և ընկերակցության մասին համաձայնագրերի միջոցով:
2. Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է երկարաժամկետ համալիր ռազմավարություն մշակել ազդեցության ենթարկված շրջանների համար, որն ուղղված կլինի հողերի արտադրողականության բարձրացմանը, հողային և ջրային ռեսուրսների վերականգնմանը, պահպանմանը, կայուն և ռացիոնալ շահագործմանը` ընդհանուր կենսամակարդակի բարձրացման նպատակով, հատկապես` համայնքների մակարդակի վրա: