Հոդված 23
Հոդված 23
Մշտական քարտուղարություն
1. Սույնով հիմնադրվում է մշտական Քարտուղարությունը:
2. Մշտական Քարտուղարությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.
ա/ կազմակերպում է Կողմերի խորհրդաժողովի և Կոնվենցիայի դրույթներին համապատասխան կազմավորված օժանդակ մարմինների նիստերը և դրանց մատուցում անհրաժեշտ ծառայությունները,
բ/ ապահովում է իրեն ներկայացված զեկույցների համախմբումն ու փոխանցումը,
գ/ օժանդակում է Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունների, հատկապես` աֆրիկյան պետությունների խնդրանքով Կոնվենցիայով նախատեսված տեղեկությունների համախմբման և փոխանցման գործում աջակցության ցուցաբերումը,
դ/ իր աշխատանքը համադրում է այն համապատասխան միջազգային մարմինների և կոնվենցիաների քարտուղարությունների աշխատանքի հետ,
ե/ Կողմերի խորհրդաժողովի ղեկավարությամբ ձեռք է բերում այնպիսի վարչական և պայմանագրային պայմանավորվածություններ, որոնք կարող են պահանջվել իր գործառույթների արդյունավետ իրականացման համար,
զ/ պատրաստում է զեկույցներ սույն Կոնվենցիայով սահմանված իր պարտականությունների կատարման վերաբերյալ և դրանք ներկայացնում Կողմերի խորհրդաժողովին, և
է/ կատարում է այլ քարտուղարական գործառույթներ, որոնք կարող է սահմանել Կողմերի խորհրդաժողովը:
3. Կողմերի խորհրդաժողովն իր առաջին նիստին նշանակում է մշտական Քարտուղարությունը և միջոցներ ձեռնարկում վերջինիս բնականոն գործունեության ապահովման համար: