Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Սկզբունքներ

Սույն Կոնվենցիայի նպատակներին հասնելու և Կոնվենցիայի դրույթներն իրագործելու համար Կողմերը ղեկավարվում են, մասնավորապես, հետևյալ սկզբունքներով.

ա/ Կողմերն ապահովում են, որ անապատացման դեմ պայքարի և/կամ երաշտի հետևանքների նվազեցման ծրագրերի մշակման և իրականացման հետ կապված որոշումներն ընդունվեն բնակչության և տեղական համայնքների մասնակցությամբ, և որ ավելի բարձր մակարդակների վրա բարենպաստ պայմաններ ստեղծվեն ազգային և տեղական մակարդակի վրա միջոցառումներ իրականացնելու համար,

բ/ Կողմերը, միջազգային համերաշխության և ընկերակցության ոգուն համապատասխան, զարգացնում և ընդլայնում են ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և միջազգային մակարդակների վրա ծավալվող համագործակցությունն ու համադրումը և ավելի արդյունավետ են կենտրոնացնում ֆինանսական, մարդկային, կազմակերպական և տեխնիկական ռեսուրսներն այնտեղ, որտեղ առկա է դրանց անհրաժեշտությունը,

գ/ Կողմերը, ընկերակցության ոգուն համապատասխան, զարգացնում են կառավարման բոլոր օղակների, միմյանց համայնքների, հասարակական կազմակերպությունների և հողատերերի միջև համագործակցությունը, որպեսզի ձեռք բերեն ազդեցության ենթարկված շրջանների հողերի ու փոքրաքանակ ջրային ռեսուրսների բնույթի և նշանակության ավելի խորը իմացություն և ապահովեն դրանց կայուն շահագործումը, և

դ/ Կողմերը լիարժեք կերպով հաշվի են առնում Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունների, հատկապես` առավել վատ զարգացած պետությունների հատուկ կարիքներն ու պայմանները:

Մաս 2

Ընդհանուր դրույթներ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։