Հոդված 30
Հոդված 30
Կոնվենցիայում փոփոխություններ կատարելը
1. Ցանկացած Կողմ կարող է առաջարկել փոփոխություններ կատարել սույն Կոնվենցիայում:
2. Կոնվենցիայի փոփոխություններն ընդունվում են Կողմերի խորհրդաժողովի հերթական նիստին: Մշտական Քարտուղարությունը առաջարկվող ցանկացած փոփոխության տեքստը Կողմերին է ուղարկում ոչ ուշ, քան վեց ամիս առաջ այն նիստից, որին պետք է առաջարկվի այն ընդունել:
3. Կողմերը գործադրում են բոլոր ջանքերը` սույն Կոնվենցիայում փոփոխություն կատարելու առաջարկության շուրջ փոխհամաձայնության միջոցով համաձայնություն ձեռք բերելու համար: Եթե փոխհամաձայնության հասնելու բոլոր միջոցները սպառվել են, իսկ համաձայնությունն այդպես էլ ձեռք չի բերվել, ապա, որպես վերջին միջոց, փոփոխությունն ընդունվում է ժողովին ներկա և քվեարկությանը մասնակցող Կողմերի ձայների երեք երրորդի մեծամասնությամբ: Մշտական Քարտուղարությունն ընդունված փոփոխության տեքստն ուղարկում է ավանդապահին, որն այն առաքում է բոլոր Կողմերին վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու համար:
4. Վավերացման, ընդունման, հաստատման և միանալու մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում ավանդապահին: 3-րդ կետի դրույթներին համապատասխան ընդունված փոփոխությունն ուժի մեջ է մտնում այն ընդունած Կողմերի համար փոփոխության ընդունման պահին Կողմ հանդիսացող Կոնվենցիայի Կողմերի առնվազն երկու երրորդի վավերացման, ընդունման, հաստատման և միանալու մասին փաստաթղթերը ավանդապահի կողմից ստանալու օրվանից իննսուներորդ օրը:
5. Ցանկացած այլ Կողմի համար փոփոխությունն ուժի մեջ է մտնում դրա վավերացման, հաստատման կամ ընդունման մասին Կողմի փաստաթուղթն ավանդապահին ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:
6. Սույն հոդվածի և 31-րդ հոդվածի իմաստով, «ժողովին ներկա և քվեարկությանը մասնակցող Կողմերն» այն Կողմերն են, որոնք ներկա են գտնվում ժողովին և քվեարկում են «կողմ» կամ «դեմ»: