Հոդված 32
Հոդված 32
Ձայնի իրավունք
1. Բացառությամբ 2-րդ կետով նախատեսված դեպքի, սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր Կողմ ունի մեկ ձայն:
2. Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպություններն օգտվում են իրենց ձայնի իրավունքից իրենց իրավասության շրջանակներում գտնվող հարցերի քննարկման ժամանակ` ունենալով սույն Կոնվենցիայի Կողմ հանդիսացող իրենց անդամ պետությունների ձայների քանակին հավասար ձայների քանակ: Այդ կազմակերպությունները չեն կիրառում իրենց ձայնի իրավունքը, եթե այն կիրառվում է իրենց անդամ պետությունների կողմից, և հակառակը:
Մաս 6
Եզրափակիչ դրույթներ