Հոդված 34
Հոդված 34
Վավերացում, ընդունում, հաստատում և միացում
1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման պետությունների և տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների կողմից: Այն բացվում է միանալու համար Կոնվենցիայի ստորագրման փակման հաջորդ օրվանից: Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում ավանդապահին:
2. Տնտեսական ինտեգրացիայի ցանկացած տարածաշրջանային կազմակերպություն, սույն Կոնվենցիայի անդամ դառնալով այն դեպքում, երբ այդ կազմակերպության անդամ պետություններից ոչ մեկը սույն Կոնվենցիայի Կողմ չի հանդիսանում, ստանձնում է սույն Կոնվենցիայով նախատեսված բոլոր պարտավորությունները: Այն դեպքում, երբ այդպիսի կազմակերպության մեկ կամ ավելի անդամ պետություններ նույնպես հանդիսանում են Կոնվենցիայի Կողմեր, այդ կազմակերպությունը և դրա անդամ պետությունները որոշում են ընդունում Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտավորությունների կատարման հետ կապված համապատասխան պարտականությունների վերաբերյալ: Նման դեպքերում ինչպես այն կազմակերպությունը, այդպես էլ իր անդամ պետությունները չեն կարող միաժամանակ օգտվել սույն Կոնվենցիայով սահմանված իրավունքներից:
3. Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իրենց փաստաթղթերում տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունները հայտարարում են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակի մասին: Այդ կազմակերպությունները ավանդապահին անհապաղորեն տեղեկացնում են նաև իրենց իրավասությունների շրջանակի ցանկացած փոփոխության մասին:
4. Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր փաստաթղթում ցանկացած Կողմ կարող է հայտարարել, որ տարածաշրջանային իրագործման մասին ցանկացած լրացուցիչ հավելվածը կամ տարածաշրջանային իրագործման մասին ցանկացած հավելվածում կատարված փոփոխությունն իր համար ուժի մեջ է մտնում միմիայն վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից: