Հոդված 6
Հոդված 6
Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետությունների պարտավորությունները
1. Ի թիվս 4-րդ հոդվածով նախատեսված իրենց ընդհանուր պարտավորությունների, Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացած պետությունները պարտավորվում են.
ա/ անհատականորեն կամ համատեղ, ըստ պայմանավորվածության, ակտիվ օժանդակություն ցուցաբերել Կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացող պետությունների, հատկապես` աֆրիկյան պետությունների և առավել թույլ զարգացած պետությունների անապատացման դեմ պայքարին և երաշտի հետևանքների նվազեցմանն ուղղված ջանքերին,
բ/ ապահովել էական ֆինանսական միջոցների և աջակցության այլ միջոցների հատկացումը Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետություններին, հատկապես` աֆրիկյան պետություններին օժանդակություն ցուցաբերելու նպատակով, արդյունավետ կերպով մշակել և իրագործել անապատացման դեմ պայքարին և երաշտի հետևանքների նվազեցմանն ուղղված սեփական երկարաժամկետ ծրագրերն ու ռազմավարությունները,
գ/ 20-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան, նպաստել ֆինանսավորման նոր և լրացուցիչ աղբյուրների մոբիլիզացմանը,
դ/ խրախուսել ֆինանսական միջոցների մոբիլիզացումը մասնավոր հատվածից և այլ ոչ պետական աղբյուրներից, և
ե/ օժանդակել Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունների, հատկապես` Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունների համապատասխան տեխնոլոգիաներից, գիտելիքներից և «նոու-հաուից» օգտվելու հնարավորություններին: