Հոդված 7
Հոդված 7
Աֆրիկան որպես առաջնահերթ ուշադրության առարկա
Սույն Կոնվենցիայի իրագործման ընթացքում Կողմերն առաջնահերթ ուշադրություն են նվիրում Կոնվենցիայի Կողմ հանդիսացող աֆրիկյան պետություններին` այդ տարածաշրջանում ծագած ցանկացած իրավիճակի լույսի տակ, միաժամանակ չանտեսելով այլ տարածաշրջաններում գտնվող Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված այլ զարգացող պետությունները: