Հոդված 10
Հոդված 10
1. ՄՃՓ գրքույկի մաքսային ձևակերպումը կարող է կատարվել վերապահումներով կամ առանց վերապահումների, եթե արվել են վերապահումներ, ապա դրանք պետք է վերաբերեն ՄՃՓ գործողության հետ կապված փաստերին: Այդ փաստերը պետք է նշվեն ՄՃՓ գրքույկում:
2. Եթե այս կամ այն երկրի մաքսային մարմինները ՄՃՓ գրքույկը ձևակերպել են առանց վերապահումների, նրանք երաշխիքային միավորումից այլևս չեն կարող պահանջել 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված գումարների վճարումը, բացառությամբ դեպքերի, երբ կատարված մաքսային ձևակերպման մասին վկայությունը ստացվել է անօրինական կամ խաբուսիկ ձևով: