Անցնել բովանդակությանը

Հոդված 52

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 52

Ստորագրում, վավերացում, ընդունում, հաստատում և միացում

1. Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետությունները, ցանկացած մասնագիտացված հաստատություն, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամները կամ Միջազգային դատարանի Ստատուտի մասնակիցները, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից հրավիրված ցանկացած այլ պետություն, կարող են դառնալ սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ.

ա) ստորագրելով այն` առանց վավերացման, ընդունման կամ հաստատման մասին արված վերապահման,

բ) վավերագրի, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու միջոցով վավերացման, ընդունման կամ հաստատման մասին վերապահումով ստորագրելուց հետո,

գ) միանալու մասին փաստաթուղթը ի պահ տալու միջոցով:

2. Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված պետությունների համար Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում, Ժնևում՝ 1976 թվականի հունվարի 1-ից մինչև 1976 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Այդ ամսաթվից հետո Կոնվենցիան բաց է միանալու համար:

3. Մաքսային կամ տնտեսական միությունները կարող են նաև, սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթներին համապատասխան, դառնալ սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմեր իրենց բոլոր անդամ պետությունների հետ միաժամանակ ցանկացած պահին այն բանից հետո, երբ բոլոր նրանց անդամ պետությունները դառնան սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմեր: Սակայն այդ միությունները չունեն ձայնի իրավունք:

4. Վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։